«Վեստ Հեմը» փորձում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրին:
«Վեստ Հեմը» շաբաթ օրը ավարտեց իր թիմի ավագ Դեքլան Ռայսի վաճառքի գործարքը «Արսենալի» հետ:
«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է ոչ միայն փոխհատուցել Ռայսի կորուստը, այլ նաև ուժեղացնել պաշտպանության կենտրոնը, իսկ Մագուայրը գլխավորում է Մոյեսի կարճ ցուցակը:
Նախորդ մրցաշրջանում Մագուայրը «Յունայթեդի» հիմնական կազմի խաղացող չէր և սպասվում է, որ շուտով կզրկվի ավագի կոչումից:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Մագուայրը դեռ երջանիկ է «Յունայթեդում» և կարծում է, որ կարող է վերադարձնել իր տեղը մեկնարկային կազմում, սակայն «Վեստ Հեմը» կփորձի համոզել Հարիին։
Այս փուլում «Վեստ Հեմը» նախընտրում է 30 ամյա անգլիացուն ձեռք բերել վարձավճարով, այլ ոչ թե մշտական տրանսֆերով։