• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» նախնական առաջարկ է ներկայացրել Ուորդ-Պրոուզի համար

«Վեստ Հեմը» 25 միլիոն ֆունտ ստերլինգ նախնական առաջարկ է արել «Սաութհեմպտոնի» ավագ Ջեյմս Ուորդ-Պրոուզի համար:

«Վեստ Հեմը» ակտիվացել է տրանսֆերային շուկայում՝ Դեքլան Ռայսին 105 միլիոն ֆունտով «Արսենալին» վաճառելուց հետո, սակայն «մրճահարների» «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյայի և «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերի համար կատարած առաջարկները մերժվեցին:

Նմանատիպ ճակատագիր, ամենայն հավանականությամբ, կարժանանա «Վեստ Հեմի» կատարած առաջարկը Ուորդ Պրոուզի համար, քանի որ «Սաութհեմպտոնը» իր ավագի համար պահանջում է 40 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Վեստ Հեմը» պատրաստ է  Ֆլին Դաունսին ընդգրկել Ուորդ-Փրոուզի գործարքում, սակայն «Սրբերը» հետաքրքրություն չցուցաբերեցին «մրճահարների» կիսապաշտպանի նկատմամբ:

28 ամյա Ուորդ-Պրոուզն իր ողջ կարիերան մինչ այժմ անցկացրել է «Սաութհեմպտոնում»՝ 2011 թվականի իր նորամուտից ի վեր 409 հանդիպում անցկացնելով հայրենի ակումբի կազմում:

Հետաքրքիր փաստեր