«Վեստ Հեմը» համաձայնեցրել է «Լիլի» հարձակվող Սալոմոն Կալուի տրանսֆերային արժեքը և այս շաբաթ Լոնդոնում կհանդիպի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
«Վեստ Հեմը» համաձայնել է վճարել 3.5 մլն եվրո, որը սահմանված է 27-ամյա իվուարցու պայմանագրով: Եթե ամեն ինչ հաջող դասավորվի՝ Սալոմոնը կտեղափոխվի «Բոլեյն Գրաունդ», որտեղ հարձակման գծում հանդես կգա Էնդի Քերոլի հետ:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, ամռանն ավելի վաղ Կալուն մերժեց «Վեստ Բրոմվիչին» և թուրքական «Տրաբզոնսպորին»: Լոնդոն վերադառնալու տարբերակը «Չելսիի» նախկին ֆուտբոլիստի համար բավական հաճելի է, և հիմա ամեն ինչ նրանից է կախված: