• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» պատրաստվում է Քերոլի համար բանակցություններ սկսել «Լիվերպուլի» հետ

Էնդի ՔերոլՄոտակա ժամանակներում «Վեստ Հեմը» բանակցություններ կսկսի «Լիվերպուլի» հարձակվող Էնդի Քերոլի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար:

Ակումբը պաշտոնապես ցանկություն է հայտնել թիմում պահել 24-ամյա անգլիացուն, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս Սեմ Էլլարդայսի թիմում:

Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, լոնդոնյան ակումբը մտադիր է Քերոլին ձեռք բերելու բանակցությունները ավարտին հասցնել առաջիկա շաբաթում:

-Մենք ցանկանում ենք պահել նրան և շուտով բանակցությունների սեղանի շուրջ կնստենք «Լիվերպուլի» հետ: Եթե ես կարողանայի ընտրել տարվա մեր ֆուտբոլիստին, ապա ես կընտրեի Քերոլին:

Նրա խաղը ավելին է, քան գոլեր հեղինակելը,- ասել է ակումբի ղեկավար Դևիդ Սալլիվանը: