Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը կարող է վերադառնալ Մառախլապատ Ալբիոն: Լոնդոնի «Վեստ Հեմը» պատրաստվում է առաջարկ անել 37-ամյա ֆուտբոլիստին:
Բեքհեմը ցանկանում է լքել «ԼԱ Գելեքսին»: Դևիդին իրենց կազմում են ցանկանում տեսնել ռուսական, անգլիական, չինական և ավստրիալական մի շարք ակումբներ:
Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը չի փնտրում մի թիմ, որտեղ կարող է ավարտել կարիերան: Դևիդը վստահ է, որ իր ֆիզիկականը այժմ էլ է հնարավորություն տալիս հանդես գալ բարձր մակարդակով:
-Անգամ 37 տարեկանում ես կարող եմ բարձր մակարդակով ելույթներ ունենանալ: Ես ընդհանրապես չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին: Արդեն կան մի քանի հետաքրքիր առաջարկներ և ես ընտանիքիս հետ խորհրդակցելուց հետո որոշում կկայացնեմ,- ասել է Բեքհեմը: BBC
Բեքհեմով հետաքրքրված է նաև «Վեստ Հեմ Յունայթեդը»: Լոնդոնյան ակումբի սեփականատեր Դևիդ Հոլդը հուսով է, որ իրենց առաջարկը կհետաքրքրի Բեքհեմին: Daily Mirror