«Վեստ Հեմը» պատրաստվում է առաջարկ անել Միլանի «Ինտերի» և Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Զդրավկո Կուզմանովիչի տրանսֆերը ձեռք բերելու համար:
25-ամյա Կուզմանովիչը բավական մեծ փորձ ունի: «Ինտերից» բացի նա խաղացել է նաև «Բազելում», «Ֆիորենտինայում» և «Շտուտգարտում»: Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, այժմ Զդրավկոն պատրաստ է իրեն փորձել անգլիական Պրեմիր Լիգայում:
Կուզմանովիչի միջոցով լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը ցանկանում է ուժեղեցնել իր թիմի միջին գիծը, որը թուլացավ Գարի Օ’Նիլի և Ալու Դիարայի հեռանալուց հետո: