«Վեստ Հեմը» և «Բրայթոնը» արտագնա հաղթանակներ տանելով նվաճեցին Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգրեր։
Այժմ «Վեստ Հեմը» պարզապես պետք է խուսափի դեկտեմբերի 14-ին «Ֆրայբուրգին» պարտվելուց, որպեսզի պահպանի A խմբում առաջին տեղը և փետրվարին չհանդիպի Չեմպիոնների լիգայից տեղափոխված որևէ ակումբի հետ:
«Բաչկա Տոպոլա» 0 – 1 «Վեստ Հեմ»
Գոլեր՝ Սոուչեկ
Դեղին՝ Պետրովիչ, Կալուսիչ ֊ Ֆորլանս, Էմերսոն
«Բրայթոնն» իր հերթին երկրորդ խաղակեսի սկզբում Ժոաո Պեդրոյի տուգանայինի շնորհիվ հաղթեց «ԱԵԿ»-ին: «Ճայերն» այս մրցաշրջանում միայն երրորդ անգամ կարողացան անառիկ պահել իրենց դարպասը:
Սակայն B խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար «Բրայթոնը» պետք է երկու շաբաթից հաղթի «Մարսելին»:
«ԱԵԿ» 0 – 1 «Բրայթոն»
Գոլեր՝ Պեդրո
Կարմիր՝ Գացինովիչ
Դեղին՝ Զուբեր ֊ Վելտման