«Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլը ոտքի վիրահատության չի ենթարկվի, սակայն ակումբը չի կարող հստակ նշել, թե երբ կվերականգնվի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Քերոլն ընդամենն անցած շաբաթ կրունկի վնասվածքից հետո էր վերադարձել ընդհանուր խմբի հետ մարզումներին: Մարզման ընթացքում Էնդին կրկին վնասել է նույն ոտքը:
Այժմ, բուժզննում անցնելուց հետո պարզվել է, որ Քերոլը լրջորեն վնասել է ոտքը, սակայն նա դեռ պետք է մի քանի մասնագետների այցելի՝ վնասվածքի լրջությունը վերջնականապես պարզելու համար:
Եվ չնայած նրան, որ «Վեստ Հեմը» չի նշում, թե երբ Քերոլը վերջնականապես կապաքինվի, մի բան պարզ է, որ Քերոլը չպետք է բաց թողնի ամբողջ մրցաշրջանը:
-Մենք ամեն հնարավոր բան կանենք, որպեսզի Քերոլը լավագույն բուժումը ստանա, և մենք կդիմենք աշխարհի լավագույն մասնագետներին: Ինչպես մեզ հայտնեց բժիշկը, այս վնասվածքի հավանականությունը 4% է, և Քերոլը դժբախտաբար հայտնվել է այդ ահնաջողակների թվում:
Մենք շատ զգույշ էինք, շատ համբերատար էինք նրա հետ, և շատ ցավալի է, որ դա պատահեց նրա և մեզ հետ: Նրան անհրաժեշտ չի լինի վիրահատել, սակայն այժմ ժամանակ է պետք, որպեսզի ոտքը բուժվի: Էնդին շարունակում է վերականգնվել, որպեսզի կրկին վերադառնա մարզումներին,- «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսի խոսքերն է մեջբերում BBC-ն: