• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմի» երկրպագուները մետաղադրամներ և սենդվիչներ են նետել Թերրիի և Լեմպարդի վրա

«Վեստ Հեմի» երկրպագուները և ԹերրինԿիրակի օրը կայացած «Չելսի» – «Վեստ Հեմ» խաղից հետո (2:0) հայտնի է դարձել, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել հյուրերի տրիբունայից նետած տարբեր առարկաների վերաբերյալ:

Խաղի առաջին կեսում «ազնվականների» ավագ Ջոն Թերրիի վրա հյուրերի երկրպագուները սկսեցին մետաղադրամներ նետել: Պաշտպանը նույնիսկ մի քիչ վիճաբանեց մրցակցի երկրպագուների հետ՝ ժեստերով ցույց տալով, թե քանի տիտղոս է նա նվաճել:

Սրանով ամեն ինչ չավարտվեց: Երբ Ֆրենկ Լեմպարդը խփեց իր գնդակը՝ 200-րդ գոլը թիմի կազմում, նրա վրա նետեցին մետաղադրամներ, պլաստիկե շշեր և սենդվիչներ:

Անմիջապես խաղից հետո հայտարարարվեց, որ «Վեստ Հեմի» երկրպագուների նման պահվածքը քննվելու է ոստիկանության կողմից: Այս պահին դեռ ոչ մի մարդ չի ձերբակալվել:

-Ինձ վրա ոչինչ չընկավ: Ես բավականին մոտ էի գտնվում «Վեստ Հեմի» երկրպագուներին, սակայն ինձ հաջողվեց խուսափել: Չորրորդ պաշտոնյան տեղյակ էր այդ մասին և խորհուրդ տվեց երկու ակումբների պահեստայիններին էլ մարզվել դաշտի մյուս հատվածում,- հայտնել է Լեմպարդը: The Guardian

Հետաքրքիր փաստեր