«Վեստ Հեմի» կատարած առաջարկները «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրի և «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյայի համար մերժվել են։
Ընդամենը մեկ օր առաջ Մագուայրը հայտարարեց, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն իրեն զրկել է ավագի թևկապից։ Ստանալով այս ազդանշանը՝ «Վեստ Հեմը» իր առաջարկն արեց Հարիին ձեռք բերելու համար։
Ըստ The Guardian-ի, «Յունայթեդը» պատրեստ է բաժանվել Մագուայրից, բայց «Վեստ Հեմը» միայն պատրաստակամություն է հայտնել վարձակալել Հարիին, հնարավոր է՝ գնման տարբերակով:
«Մրճահարները» մտավախություն ունեն, որ չեն կարողանա Մագուայրին մշտական պայմանագիր առաջարկել՝ հաշվի առնելով 30 ամյա անգլիացու բարձր աշխատավարձը:
Միևնույն ժամանակ, ըստ Evening Standard-ի, «Ֆուլհեմը» հրաժարվել է 45 մլն ֆունտով վաճառել Պալինյային։ «Մրճահարները» ցանկանում էին Ժոաուին ձեռք բերել, որպես Դեքլան Ռայսի փոխարինող։
«Ֆուլհեմը» շահագրգռված չէ վաճառել Պալինյային՝ 28 ամյա պորտուգալացուն գնահատելով ավելի քան 80 միլիոն ֆունտ ստերլինգով:
«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն այս ամառ ցանկանում է ձեռք բերել երկու կիսապաշտպանի և բացի Պալինյայից, հետաքրքրված է նաև «Այաքսից» Էդսոն Ալվարեսով, «Սաութհեմպտոնից» Ջեյմս Ուորդ-Պրոուզով և «Յուվենտուսից» Դենիս Զաքարիայով: