• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմի» կատարած առաջարկները մերժվել են

«Վեստ Հեմի» կատարած առաջարկները «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրի և «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյայի համար մերժվել են։

Ընդամենը մեկ օր առաջ Մագուայրը հայտարարեց, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն իրեն զրկել է ավագի թևկապից։ Ստանալով այս ազդանշանը՝ «Վեստ Հեմը» իր առաջարկն արեց Հարիին ձեռք բերելու համար։

Ըստ The Guardian-ի, «Յունայթեդը» պատրեստ է բաժանվել Մագուայրից, բայց «Վեստ Հեմը» միայն պատրաստակամություն է հայտնել վարձակալել Հարիին, հնարավոր է՝ գնման տարբերակով:

«Մրճահարները» մտավախություն ունեն, որ չեն կարողանա Մագուայրին մշտական ​​պայմանագիր առաջարկել՝ հաշվի առնելով 30 ամյա անգլիացու բարձր աշխատավարձը:

Միևնույն ժամանակ, ըստ Evening Standard-ի, «Ֆուլհեմը» հրաժարվել է 45 մլն ֆունտով վաճառել Պալինյային։ «Մրճահարները» ցանկանում էին Ժոաուին ձեռք բերել, որպես Դեքլան Ռայսի փոխարինող։

«Ֆուլհեմը» շահագրգռված չէ վաճառել Պալինյային՝ 28 ամյա պորտուգալացուն գնահատելով ավելի քան 80 միլիոն ֆունտ ստերլինգով:

«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն այս ամառ ցանկանում է ձեռք բերել երկու կիսապաշտպանի և բացի Պալինյայից, հետաքրքրված է նաև «Այաքսից» Էդսոն Ալվարեսով, «Սաութհեմպտոնից» Ջեյմս Ուորդ-Պրոուզով և «Յուվենտուսից» Դենիս Զաքարիայով:

Հետաքրքիր փաստեր