«Չելսին» ունի «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսին ձեռք բերելու ամենաբարձր հնարավորությունները, սակայն «ազնվականները» այդ ձեռքբերման համար պետք է սպասեն մինչև հաջորդ ամառ:
«Չելսիում» բարձրակարգ կիսապաշտպանի կարիքն ակնհայտ է՝ հաշվի առնելով Նգոլո Կանտեի և Ժորժինյոյի պայմանագրերը, որոնք ավարտվում են մրցաշրջանի վերջում: Իսկ «կապույտները» դիտարկում են Ռայսին որպես իրենց թիվ մեկ թիրախ:
«Վեստ Հեմը» նախորդ մի քանի ամիսները նվիրել էր Ռայսի հետ նոր գործարք կնքելուն, սակայն Դեալանը մերժեց բոլոր առաջարկները և հասկացրեց «մուրճերին», որ իր համար կարևոր է իր կարիերայի զանգացումը:
Ռայսը ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում և պայքարել գավաթների համար, և այժմ «Վեստ Հեմում» զգացվում է, որ Անգլիայի հավաքականի 23 ամյա ֆուտբոլիստի հեռանալն անխուսափելի է:
The Athletic կարող է հաստատել, որ «մուրճերը» չեն վաճառի Ռայսին այս պատուհանի ժամանակ, բայց Դեքլանը գրեթե անկասկած կհեռանա հաջորդ ամռանը:
Ռայսը, ում գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին, 12 ամսով երկարաձգելու տարբերակով, կարող է հետաքրքրել Պրեմիեր լիգայի մի քանի գրանդների, սակայն «Չելսին» ճանաչվել է Դեքլանին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը:
Ռայսն ու «Չելսին» առանձնահատուկ հարաբերություններ ունեն։ Ժամանակին Ռայսը հեռացվել էր «կապույտների» ակադեմիայից, սակայն խաղացողը դեռ ջերմ զգացմունքներ է պահպանում լոնդոնյան ակումբի հանդեպ։