Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան դերբիում հյուրընկալվել էր 5-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Արսեն Վենգերի սաները կարողացան 1:2 հաշվով առավելության հասնել դաշտի տերերի նկատմամբ և բարելավել դիրքը մրցաշարային աղյուսակում: «Զինագործներից» գոլերի հեղինակ դարձան Սանտի Կազորլան և Դենի Ուելբեքը: «Վեստ Հեմի» միակ գոլն էլ խփեց Շեյխու Կույատեն:
Գոլեր. Կոզորլա՝ 41ր, Ուելբեք՝ 44ր, Կույատե՝ 53ր: