«Տոտտենհեմի» ավագ Յան Վերտոնգենը վնասել է ոտքի միջնային կապանը, որի ապաքինման համար կպահանջվի մինչև երկու ամիս։
Հիշեցնենք, որ 28-ամյա բելգիացին ստիպված լքեց խաղադաշտը «Կրիստալ Փելեսի» հետ լոնդոնյան դերբիի երկրորդ խաղակեսում, որում իր թիմը հաղթեց 1։3 հաշվով։
Բարսելոնայում կայացած խորքային բուժզննումը հաստատել է ակումբի բուժանձնակազմի կանխատեսումները։ Ինչպես հայտնում է London Evening Standard-ը, կենտրոնականը պաշտպանը բաց կթողնի 10-ից 12 շաբաթ։
Ավելացնենք, որ Վերտոնգենի կորուստը մեծ հարված կհասցնի լավագույն քառյակի համար մղվող «Տոտտենհեմի» պայքարին։ Շնորհիվ Յանի և Տոբի Ալդերվեյրելդի վստահ խաղի, «Տոտտենհեմն» այս պահին ամենաքիչ գնդակն է բաց թողել Պրեմիեր Լիգայում՝ ընդամենը 19 գոլ։