«Տոտենհեմ»-ի բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը անհամբեր սպասում է «քաղաքայիններ»-ի հետ խաղին, որը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 17:30-ին:
-Վերջին ժամանակներս երկրի չեմպիոնը ինքնավստահության հետ խնդիրներ ունի, իսկ մենք ուժեղ ենք խաղում հյուրընկալվելիս: Մենք լուրջ խնդիրներ կստեղծենք նրանց համար: Ցանկանում ենք հաղթել «Մանչեսթեր»-ին և մենք դա կարող ենք, ինչու՞ ոչ: Չնայած «Սիթի»-ն Պրեմիեր Լիգայի լավագույն ակումբներից է, սակայն մենք ունակ ենք հաղթելու ցանկացած մրցակցի,-ասել է Յանը: