«Ինտերի» պաշտպան Նեմանյա Վիդիչն իտալական ակումբին խորհուրդ է տվել գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսին:
Այս ամառ Ա Սերիայի ակումբը, որը Վիդիչի հետ պայմանագիր էր ստորագրել դեռ հունվարին, ակտիվորեն նոր հարձակվող է փնտրում: Ինտերի հետ էին կապվում Ֆերնանդո Տորրեսի և Էդին Ջեկոյի անունները:
Սակայն Նեմանյան կարծում է, որ «Ինտերի» համար իդեալական տարբերակն իր նախկին թիմակից Չիչարիտոն է, ով մեծ մրցակցության պատճառով տեղ չի գտնում «Յունայթեդի» հիմնական կազմում:
-Չիչարիտոն հիանալի ֆուտբոլիստ է, նա կարևոր գոլեր է խփել «Մանչեսթեր Յունայթեդում», հատկապես Սէր Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակ:
Նա շատ ուժեղ հարձակվող է, ավանդական 9 համար, ով գոլային հոտառություն ունի: Սակայն որոշողը սպորտային տնօրենն է, և նա գիտի՝ ինչ անել,- ասել է Վիդիչը: La Gazzetta dello Sport