• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիդիչը ցանկանում է մինչև մրցաշրջանի մեկնարկն ամբողջությամբ վերականգնվել

Նեմանյա Վիդիչ«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Նեմանյա Վիդիչը հույս ունի, որ լավ մարզավիճակում կլինի մինչև Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկը:

Երեկ կայացած ընկերական խաղը շվեդական «ԱԻԿ»-ի հետ Վիդիչի համար առաջինն էր, որ նա անցկացրեց այս ամառ: 31-ամյա սերբը ցանկանում է վերջ դնել վնասվածքներին և նախապատրաստվել մրցաշրջանին:

-Ես ուրախ եմ, որ խաղադաշտում 90 րոպե անցկացրեցի: Վերջերս ինձ չէր հաջողվում մի ամբողջ խաղ անցկացնել խաղադաշտում: Ես գոհ եմ և կարծում եմ, որ այս խաղից հետո կկարողանամ լավ մարզավիճակ ձեռք բերել և պատրաստ կլինեմ նոր մրցաշրջանին:

Իհարկե հաճելի չէ, երբ չես խաղում: Այո, ես մի քանի լավ մարզումներ եմ անցկացրել, սակայն խաղը դա միանգամայն այլ բան է: Նախքան մրցաշրջանի մեկնարկը մենք դեռ երկու խաղ ունենք, և ես հույս ունեմ, որ դրանցից մեկին ես ամբողջությամբ կմասնակցեմ,- MUTV-ին հայտնել է Վիդիչը:

Հետաքրքիր փաստեր