«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Նեմանյա Վիդիչն ու Էշլի Յանգը վնասվածք են ստացել 22-րդ տուրում կայացած «Լիվերպուլի» դեմ խաղում (2:1):
Խաղի ընթացքում երկու ֆուտբոլիստներն էլ վնասեցին ծունկը: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
Էշլի Յանգը վնասվածք ստացավ առաջին խաղակեսին: Կիսապաշտպանը խաղից հետո դաշտից հեռացավ հենակներով:
Նեմանյա Վիդիչն էլ ընդամենը 4 հանդիպում է անցկացրել վերջին վնասվածքից հետո: 13 ամիսների ընթացքում նա երկու անգամ վնասել էր ծունկը: Վերջերս սերբը հայտնեց, որ «Յունայթեդի» բժշկական անձնակազմն է որոշում` ինքը որ խաղերին պետք է մասնակցի:
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագը վնասվածք ստացավ երկրորդ խաղակեսին: