«Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Վիլյամ Գալասը խոստովանել է, որ թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը առանձին հանդիպում է ունեցել թիմի պաշտպանների հետ:
Եթե Պրեմիեր Լիգայի հանդիպումները լինեին 80 րոպե, ապա «Տոտտենհեմը» մրցաշարային աղյուսակում կզբաղեցներ առաջին տեղը: Սրա մասին բոլորն են խոսում վերջին շաբաթներում: Վիլաշ-Բոաշը դժգոհ է իր պաշտպանների խաղից:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում խաղավարտի վերջին 15 րոպեներին «Տոտտենհեմը» բաց է թողել 10 գնդակ, այնքան, որքան վերջին հորիզոնականը զբաղեցնող «Ռեդինգը»:
-Մենք հանդիպում ենք ունեցել մարզչի հետ, որովհետև խաղավարտին բավականին շատ գոլեր ենք բաց թողնում: Ինչի պատճառը թերևս հոգնածությունն է: Այս օրերին հանդիպումները շատ են, իսկ Ծննդյան տոներից հետո մենք խաղալու ենք առանց դադարի: Մեր ֆուտբոլիստները արդեն 20-ից ավել խաղի են մասնակցել ընթացիկ մրցաշրջանում, ինչը բավականին շատ է,- ասել է Գալասը: Sky Sports