• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշը խոստանում է 10 տարի հետո հեռանալ ֆուտբոլից

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ 10 տարի հետո կավարտի ֆուտբոլային մարզչի իր կարիերան և մտադիր է իրեն փորձել որպես ավտոմրցարշավորդ:

Պորտոգալացի մասնագետն ակտիվ մարզչական գործունեությամբ զբաղվում է 21 տարեկանից և արդեն 35 տարեկանում տեսնում է իր կարիերայի ավարտը:

-Ֆուտբոլի հանդեպ իմ սիրով է պայմանավորված վերջին 11 ամսում իմ հագեցած կյանքը: Ես նվիրված եմ իմ գործին, սակայն կարծում եմ, որ կյանքը կարելի է վայելել նաև այլ բաներով:

Անձամբ ինձ համար սահման գոյություն ունի. առաջիկա 5-10 տարում ավարտել մարզչական գործունեությունը: Իմ մեծագույն երազանքն է մասնակցել «Դաքար» ավտոռալիին: Ես գիտեմ, որ պետք է փորձեմ դա: Սակայն դա կարող եմ անել միայն այն ժամանակ, երբ հեռանամ ֆուտբոլից,- O Jogo թերթին տված հարցազրույցում ասել է Վիլաշ-Բոաշը: