«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի ներկայիս իրավիճակը չի ստիպի իրեն հրաժարվել Եվրոպա Լիգայում հաջող հանդես գալու մտադրությունից:
Այժմ «Տոտտենհեմը» իր լոնդոնյան հարևաններ «Չելսիի» և «Արսենալի» հետ պայքարում է Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկության ուղեգրի համար: Սակայն հանուն այդ նպատակի իրականացմանը, Վիլաշ-Բոաշը չի պատրաստվում զոհաբերության գնալ Եվրոպա Լիգայում, որտեղ իր գլխավորած թիմը հասել է քառորդ եզրափակիչ:
-Իմ երազանքն է տիտղոս նվաճել, ինչի համար չենք փոխի մեր տրամադրվածությունը Եվրոպա Լիգային:
Խաղերի գրաֆիկը շատ հագեցած է, սակայն յուրաքանչյուր ակումբ, որը հանդես է գալիս եվրոգավաթներում, կանգնած է այդ խնդրի առջև:
Հնարավոր է՝ այդ փորձությունը մեզ համար նոր է: Դա տեղի չունեցավ այն ժամանակ, երբ 2011թ-ին «Տոտտենհեմը» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում խաղում էր «Ռեալի» հետ,- The Times-ին տված հարցազրույցում ասել է Վիլաշ-Բոաշը: