• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշը հույս ունի, որ մրցակիցները միավորներ կկորցնեն

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ գոհ է «Չելսիի» հետ խաղի արդյունքից և այժմ հույս ունի, որ իր մրցակիցներից որևիցե մեկը միավորներ կկորցնի:

Պրեմիեր Լիգայի երեք ակումբներ այժմ պայքարում են Չեմպիոնների Լիգայի երկու ազատ տեղերի համար: Վիլաշ-Բոաշը հույս ունի, որ ոչ միայն իրենք կհաղթեն մնացած երկու հանդիպումներում, այլև մրցակից թիմերը կպարտվեն:

-Պետք է կատարենք մեր աշխատանքը ու հուսանք, որ ինչ-որ մեկը կպարտվի: Պրեմիեր Լիգան բացարձակապես անկանխատեսելի է, և մենք հույս ունենք, որ ամեն ինչ կլինի՝ հօգուտ մեզ:

Լավ է, որ մենք միավոր վաստակեցինք: «Չելսին» չափազանց վտանգավոր էր գրոհների ժամանակ: Չափազանց գոհ եմ նրանից, թե ինչպես գործեցին իմ տղաները երկրորդ խաղակեսում: Մենք խառնվածք ցույց տվեցինք, որը միավորում է մեզ մրցաշրջանի ընթացքում:

Այժմ որևէ մեկը դեռ պետք է միավորներ կորցնի, սակայն մենք կենտրոնացել ենք մեր աշխատանքի վրա: Պրեմիեր Լիգայում ամեն ինչ էլ հնարավոր է,- հայտնել է Վիլաշ-Բոաշը: BBC

Հետաքրքիր փաստեր