• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշը շատ բարձր է գնահատում Գարեթ Բեյլին

Վիլաշ-Բոաշ և Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիշալ-Բոաշը գովել է իր կիսապաշտպան Գարեթ Բեյլին և հայտարարել, որ ոչ բոլոր ակումբներն ունեն այդքան մեծ ֆինանսական հնարավորություն նրան գնելու համար:

Երեկ կայացած «Աստոն Վիլլայի» դեմ խաղում (0:4) Բեյլն իր առաջին հեթ տրիկը գրանցեց:

Վիլաշ-Բոաշը բարձր է գնահատում իր խաղացողին և պատրաստ է նրանից հրաժարվել միայն մեծ գումարի դեպքում: Նշենք, որ «Ռեալ Մադրիդը» Բեյլի համար առաջարկում է 50 մլն ֆունտ:

-Գարեթը մեր լավագույն ֆունտոլիստներից է, բայց նրա պայմանագրում գրված չէ, թե ինչքանով կարող ենք նրան վաճառել: Բեյլի նման խաղացողն ունի իր արժեքը, որը ոչ բոլորը կարող են տալ:

Բեյլի ընդունակություններն ու տաղանդը նրան հավասար հարթության վրա են դնում լավագույնների կողքին: Նա օր օրի աճում է: Բացի դրանից Գարեթը դեռ շատ երիտասարդ է և հիանալի խառնվածք ունի: Ինչքան շատ նա մնա մեր ակումբում, այնքան ավելի կկատարելագործվի:

Նա հիանալի է գործում հարձակման գծում: Նրան դուր է գալիս այդ դիրքը, իսկ նրա ձախ ոտքը պարզապես հրաշքներ է գործում: Նա շատ բաների է ընդունակ,- նշել է Վիլաշ-Բոաշը: ESPN

Հետաքրքիր փաստեր