• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշը չի հավատում «Տոտտենհեմի» հաջողությանը

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ չնայած կազմի ուժեղացմանը, ակումբը դեռևս պատրաստ չէ Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարել:

-Ես համաձայն չեմ այն բանի հետ, որ մենք հավակնում ենք տիտղոսի: Սակայն ամեն ինչ կարող է տեղի ունենալ, հիմա ամեն ինչ փոխվում է:

 
Մենք պետք է մեզ մոտ տեղափոխված բոլոր նոր ֆուտբոլիստների հետ թիմ ստեղծենք: Մենք այնքան էլ շատ ժամանակ չունեցանք, որպեսզի աշխատենք, սակայն հույս ունենք, որ այդ ամենը կիրականացնենք մոտ ապագայում:

 
Չորս մրցանակ մե՞կ մրցաշրջաում: Դա չափազանց բարդ կլինի: Անգլիայում միայն «Մանչեսթեր Յունայթեդն» է, որ մեկ մրցաշրջանում երեք մրցանակ է նվաճել:

 
Դեռևս ոչ մի ակումբի չի հաջողվել չորս մրցանակ նվաճել մեկ մրցաշրջանում: Այժմ այդ մասին միայն կարելի է երազել, բայց ես կցանկանամ ապագայում հասնել դրան: Մենք շատ ուժեղ թիմ ենք կառուցում,- նշել է պորտուգալացի մասնագետը: