«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ Գարեթ Բեյլը կմնա ակումբում, անկախ նրանից, թե թիմը կմասնակցի Չեմպիոնների Լիգային թե ոչ:
Անցած կիրակի ուելսցի վինգերը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) կողմից ճանաչվեց Պրեմիեր Լիգայի տարվա ֆուտբոլիստ և տարվա երիտասարդ ֆուտբոլիստ:
Գաղտնիք չէ, որ 23-ամյա վինգերի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մադրիդի Ռեալը», սակայն Վիլաշ-Բոաշը հասկացնել է տվել, որ Բեյլը այս ամռանը չի հեռանա ակումբից:
-Ես ակումբից ինֆորմացիա ստացա, որ Բեյլը չի հեռանա, անկախ նրանից, թե մենք կմասնակցենք Չեմպիոնների Լիգային թե ոչ: Ես շատ կզարմանամ, եթե նա հեռանա:
Այո, ֆուտբոլում չպետք է ոչինչ բացառել, սակայն արդեն բավական երաշխիքներ կան, որ նա ևս մեկ մրցաշրջան կխաղա «Տոտտենհեմում»,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: