«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հաստատել է, որ բանակցություններ է վարել ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ, սակայն որոշում է ընդունել մնալ «Ուայթ Հարթ Լեյնում»:
Մինչ Լորան Բլանի նշանակումը «ՊՍԺ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում, հենց պորտուգալացու անունն էր կապվում ֆրանսիական ակումբի հետ: Սակայն Անդրեն չի պատրաստվում վաղաժամ լքել «Տոտտենհեմը», որն իրեն «Չելսիից» հեռացվելուց հետո հնարավորություն տվեց:
-«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին իմ ընկերն է, ում հետ մշտապես զրուցում ենք, սակայն ես պարտականություններ ունեմ «Տոտտենհեմում»:
Սա այն ակումբն է, որն ինձ հնարավորություն տվեց վերադառնալ Պրեմիեր Լիգա: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում A Bola-ն:
Վիլաշ-Բոաշը նաև հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է իր հայրենակից Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Չելսիի» հետ առաջիկա խաղին:
-«Չելսիի» դեմ խաղերը հատուկ են լինելու, քանի որ այդ ակումբն այժմ մարզում է մի մարդ, ով մեծ դեր է ունեցել իմ կարիերայում,- ավելացրել է Վիլաշ-Բոաշը: