«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի խոսքերով, իր ակումբը դեռ չի ավարտել աշխատանքները տրանսֆերային շուկայում, և մոտակա օրերին կարելի է սպասել միանգամից մի քանի տրանսֆերների:
Շուտով «Տոտտենհեմը» պաշտոնապես կհայտնի «Թուլուզի» կիսապաշտպան Էթիեն Կապուին գնելու մասին: Գործարքը գնահատվում է մոտ 8 մլն ֆունտ:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն 2 օր առաջ «Ուայթ Հարթ Լեյնում» հետևել է «Տոտտենհեմ» – «Էսպանյոլ» ընկերական խաղին, որն ավարտվեց 1:1 հաշվով:
-Մենք պետք է խոստովանենք, որ ուշ մտանք տրանսֆերային շուկա: Մենք հնարավորություն չունեցանք ամբողջ կազմով մարզվելու, քանի որ Պաուլինյոն և Սոլդադոն մեզ միացան անցած շաբաթ:
Աշխատանքները դեռևս շարունակվում են: Կլինեն ինչպես նորեկներ, այնպես էլ ակումբից հեռացողներ,- ասել է պորտուգալացի մասնագետը: