«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ իր թիմի առաջատար Գարեթ Բեյլը կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին, որը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում:
Այս պահին ուելսցի վինգերը վերականգնվում է վնասվածքից, որը ստացել է «Բազելի» հետ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակիչ խաղում: Բեյլի բացակայությունը նկատելի էր «Էվերթոնի» հետ խաղում, որն ավարտվեց 2:2 հաշվով:
Վիլաշ-Բոաշը վստահ է, որ Բեյլի վերադարձը սարերի հետևում չէ: Սպասվում է, որ լոնդոնցիները առանց իրենց առաջատարի կխաղան ևս մեկ խաղ՝ «Բազելի» դեմ պատասխան խաղը:
-Կարծում եմ, որ նա բաց կթողնի միայն «Բազելի» հետ խաղը: Սպասում ենք, որ նա կմասնակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:
Ավելացնենք, որ առողջական խնդիրներ ունեն նաև Վիլյամ Գալասը և Ահարոն Լենոնը: