«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ակումբի վրա ճնշում է գործադրել, որպեսզի տեղափոխվի «Ռեալ Մադրիդ»:
Անցած շաբաթ 23-ամյա Բեյլին վերջապես հաջողվեց ավարտել իր տեղափոխությունը «Սանտյագո Բերնաբեու»` դառնալով ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Եվ որպեսզի իրականացնի իր տրանսֆերը «Ռեալ», Գարեթը ճնշում է գործադրել իր նախկիին թիմի վրա:
-Ճնշումը, որը գործադրվում էր ֆուտբոլիստի կողմից, շատ ուժեղ էր: «Ռեալի» ազդեցությունը ևս շատ մեծ էր, և դա հասցրեց այն բանին, որ մենք մտածում էինք` արդյոք արժե պահել նման տրամադրվածություն ունեցող ֆուտբոլիստին:
Ակնհայտ է, որ մենք պետք է գոհ լինենք այն գումարից, որն աշխատել ենք նրա տրանսֆերից: Ի վերջո ֆուտբոլիստի գործն է, որոշել` ցանկանում է, մնալ, թե գնալ,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: