• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ. «Չելսին» ֆավորիտ կլինի հաջորդ մրցաշրջանում»

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում իր նախկին ակումբ «Չելսին» ֆավորիտ կլինի Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար:

Հաշվի առնելով Ժոզե Մոուրինյոյի հավանական վերադարձի մասին լուրերը և ամառային տրանսֆերային մեծ ծրագրերի մասին խոսակցությունները՝ Վիլաշ-Բոաշը կարծում է, որ «ազնվականները» լավ հնարավորություններ կունենան՝ հաղթելու անգլիական առաջնությունում:

-Հաջորդ մրցաշրջանում «Չելսին» ամենաուժեղ թիմն է լինելու: Չենք մոռանա այն մարզչին, ում գալուն բոլորս սպասում ենք: Նրանք արդեն լավ թիմ ունեն, սակայն ավելի կուժեղանան,- հայտնել է պորտուգալացի մասնագետը: BBC