«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը քննադատել է իր նախկին ակումբին` «Չելսիին» և հայտարարել, որ նրանք չունեն երկարաժամկետ նախագիծ:
2011 թվականի ամռանը Վիլաշ-Բոաշը 3 տարվա պայմանագիր կնքեց «ազնվականների» հետ, սակայն 9 ամիս անց հեռացվեց: Պորտուգալացի մասնագետի կարծիքով լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը թույլ չէր տալիս իրեն իրագործելու իր երկարաժամկետ նախագիծը:
Վիլաշ-Բոաշի կարծիքով մարզչին հեռացնելը ամենահեշտ տարբերակն է: Ըստ Անդրեի` Աբրամովիչը չգիտի, թե ինչն է լավ իր ակումբի համար:
-«Չելսիում» ծրագրեր չկան: Հենց դրանից էլ առաջանում են խնդիրներ: Ֆուտբոլում լինում են պահեր, երբ ամենահեշտը մարզչին հեռացնելն է:
Բայց երբ դու իրագործում են ինչ-որ մի նախագիծ, պետք է հավատաս մարդկանց: Աբրամովիչը կայացրեց իր որոշումն ու ասաց իր վերջին խոսքը: Ամեն դեպքում դա ժամանակից շուտ հեռացում էր,- ասել է Վիլաշ-Բոաշը: Sky Sports