«Չելսին» պատրաստվում է ձեռք բերել «Շախտյորի» կիսապաշտպան Վիլլիանին: Այս մասին հայտնել է հենց ֆուտբոլիստը:
-«Չելսին» և «Յուվենտուսն» առաջարկ են արել «Շախտյորին» իմ տրանսֆերի համար: Սա ինձ համար շատ հաճելի է: Բոլորը գիտեն, որ ես ուզում եմ հեռանալ: «Շախտյորի» նախագահն ասել է, որ պատրաստ է վաճառել ինձ 30 մլն եվրոյով: Ես մտադիր եմ տեղափոխվել մեծ ակումբ,- ասել է խաղացողը:
Վիլլիանին հետաքրքրում է եվրոպական որևէ թոփ ակումբ: O Globo