«Տոտտենհեմի» ֆրանսիացի պաշտպան Վիլյամ Գալասը կարծում է, որ իր թիմը դեռևս չի կարողացել կատարել այն առաջադրանքը, որը կապահովեր տեղը Պրեմիեր Լիգայի լավագույն եռյակում:
-Մենք պետք է ևս մեկ քայլ անենք, որպեսզի կարողանաք դառնալ լավագույն երեք ակումբներից մեկը: Սակայն թե երբ դա կլինի, ես չեմ կարող ասել: Հուսով եմ, որ այս մրցաշրջանում կստացվի դա մեզ մոտ: Շատ ցավալի է, որ ամեն անգամ երբ մոտենում ենք եռյակին, ինչ-որ բան պատահում է մեզ հետ: Կամ ոչ-ոքի ենք խաղում կամ էլ պարտվում ենք,- Գալասի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրից հետո «Տոտտենհեմը» վաստակած 26 միավորով զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: