«Կրիստալ Փելեսի» վինգեր Վիլֆրիդ Զահան և բրիտանացի ռեփեր Stormzy-ն ցանկանում են գնել «Կրոյդոն Ատլետիկ» ֆուտբոլային ակումբը:
Այդ ակումբը գտնվում է Լոնդոնի Կրոյդոն թաղամասում, որտեղ Զահան ու Stormzy-ն անցկացրել են իրենց մանկությունը։ Այժմ նրանք որոշել են միավորել ուժերը անգլիական իններորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը գնելու համար։
«Կրոյդոն Ատլետիկի» գնման հարցում Զահայի և Stormzy-ի գործընկերը Դենի Յանգն է: Գործարքը ներկայումս գտնվում է ՖԱ-ի և լիգայի կողմից հաստատման փուլում, հայտնում է talkSPORT-ը:
Հավելենք, որ «Կրոյդոն Ատլետիկը» հիմնադրվել է 2012 թվականին և այժմ հինգ դիվիզիոն ցածր է անգլիական ֆուտբոլային լիգաներից՝ հանդես գալով Mixed County League-ի հարավային դիվիզիոնում։