«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ մեկուկես տարվա պայմանագրի ստորագրման մասին: Հիշեցնենք, որ Վալդեսը «կարմիր սատանաների» հետ էր մարզվում վերջին երեք ամիսների ընթացքում:
Ամռանը հարազատ «Բարսելոնայից» հեռանալուց հետո Վիկտորը ստացավ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ, սակայն ծնկի վնասվածքի պատճառով այդպես էլ չէր կարողանում իր համար ակումբ գտնել:
Երկար ժամանակ բանակցություններ էին ընթանում և այսօր հայտնի դարձավ, որ «Յունայթեդը» Վալդեսի հետ 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:
-Սա մեծ պատիվ է ինձ համար: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լուի վան Գալին, ով ինձ հնարավորություն տվեց մարզվել այստեղ: Այն կարճ ժամանակում, որն այստեղ անցկացրի, ես հասկացա, որ սա յուրահատուկ ակումբ է,- ասել է Վալդեսը: