«Կրիստալ Փելեսի» եզրային հարձակվող Մայքլ Օլիսը կրկին վնասել է ազդրը՝ վնասվածքից ապաքինվելիս:
21 ամյա Օլիսը դեռևս մեկ րոպե չի խաղացել նոր մրցաշրջանում՝ հունիսին Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականում հետ վնասվածք ստանալուց հետո:
Այս վնասվածքը չխանգարեց Օլիսի հնարավոր վաճառքի մասին ենթադրություններին, ում անունը կապում էին «Չելսի» և «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության հետ, ինչպես նաև չխանգարեց Մայքլին նոր պայմանագիր ստորագրել՝ վերջ դնելով «Փելեսից» հեռանալու մասին խոսակցություններին:
Օլիսի համար կրկնակի վիրավորական է, որ վնասվածքի կրկնությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա գտնվում էր ֆուտբոլային դաշտ վերադառնալու շեմին։
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «Փելեսը» դեռ պետք է նոր ժամկետներ սահմանի Օլիսի վերականգնման համար, սակայն պարզ է, որ Մայքլը չի վերադառնա մինչև հոկտեմբերի միջազգային ընդմիջումը: