«Արսենալի» կենտրոնական պաշտպան Պեր Մերտեզակերը կարող է ամռանը տեղափոխվել «Վոլֆսբուրգ»: Այս մասին հայտնում է Kicker պարբերականը:
Ընթացիկ մրցաշրջանում Մերտեզակերը չի կարող բողոքել անբավարար խաղային ժամանակից: Սակայն նրան շարունակում են քննադատել մասնագետներն ու երկրպագուները: Շատերի կարծիքով գերմանացին չափազանց դանդաղ է և ծանրաշարժ անգլիական ֆուտբոլի համար:
Մինչդեռ Գերմանիայի ազգային հավաքականի 28-ամյա խաղացողին առաջվա պես գնահատում են հայրենիքում: «Վոլֆսբուրգի» ներկայիս սպորտային տնօրեն Կլաուս Ալլոֆսն աշխատել է Պերի հետ «Վերդերում» և այժմ ցանկանում է նորից վերականգնել այդ համագործակցությունը:
Ավելացնենք, որ այս շաբաթ լուրեր հայտնվեցին նաև այն մասին, որ «զինագործները» պատրաստվում են վաճառել Լուկաս Պոդոլսկիին: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրվում են «Յուվենտուսն» ու «Ատլետիկոն»: