• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վոյցեխ Շեսնին չի պատրաստվում հեռանալ «Արսենալից»

Վոյցեխ Շեսնի«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին հայտնել է, որ իրեն երջանիկ է զգում ակումբում և չի պատրաստվում հեռանալ:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա լեհը իր խաղով չի զարմացնում: Արդեն մի քանի ամիս է, ինչ խոսվում է Շեսնիի հեռանալու մասին: Ըստ թերթերում տեղ գտած լուրերի, «Արսենալը» այժմ նոր դարպասապահ է փնտրում:

Այս լուրերից բացի, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերջին խաղերում չի վստահում Շեսնիին: «Բավարիայի» և «Սուոնսիի» հետ խաղերում լոնդոնցիները դարպասը պաշտպանեց Լուկաշ Ֆաբիանսկին, ով ոչ մի գնդակ բաց չթողեց:

Չնայած այս ոչ պարզ իրավիճակին, Վոյցեխը չի պատրաստվում հեռանալ ակումբից:

-Ես շատ երջանիկ եմ «Արսենալում»: Հավատում եմ ակումբի փիլիսոփայությանը և վստահ եմ, որ մենք նորից կսկսենք հաղթանակներ տոնել:

Ես չեմ ցանկանում հեռանալ ակումբից: Առայժմ ես ինձ պահանջված խաղացող եմ զգում: Ես մինչև 2015թ-ը պայմանագիր ունեմ,- ասել է Շեսնին: Sky Sports

Հետաքրքիր փաստեր