«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն ակնարկել է, որ ինքը փորձաշրջան է անցնում սէր Ջիմ Ռեթքլիֆի մոտ:
Եվ չնայած Ռեթքլիֆը դեռ պաշտոնապես չի հաստատվել որպես «Յունայթեդի» համասեփականատեր, իրականում սէր Ջիմն արդեն սկսել է իր դերն ունենալ ակումբի կառավարման գործում:
Ռեթքլիֆն արդեն այցելել է «Յունայթեդի» գրասենյակ՝ «Օլդ Թրաֆորդում» և նրանց մարզման հրապարակը՝ Քարինգթոնում: Օմար Բերրադայի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը նույնպես սէր Ջիմի ձեռքի գործն է:
Տեն Հագը հաստատում է, որ ինքը մի շարք զրույցներ է ունեցել Ռեթքլիֆի հետ։ Էրիկը հրաժարվում է պատմել այդ հանդիպումներից:
«Շատ թեմաներից ենք խոսել, բայց չեմ կարող մանրամասնել, հատկապես, երբ դա այդքան անձնական է։
Ամենակարևորը ակումբն է: Դա ակումբի, թիմի և այն մասին է, թե ինչպես իրականացնենք մեր աշխատանքը, որպեսզի համապատասխանենք բարձր չափանիշներին և հասնենք մեր նպատակներին: Խոսքը որևէ մեկի մասին չէ:
Կարծում եմ, երբ զբաղվում ես բարձր մակարդակի ֆուտբոլով, դու պետք է գիտակցես, որ պետք է ամեն օր ապացուցես քո մակարդակը – և դա վերաբերում է բոլորին, ովքեր աշխատում են այս ակումբում», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: