«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը կարծում է, որ կիսապաշտպաններ Քրիստիան Էրիկսենի և Կազեմիրոյի վերադարձը իր թիմին նոր թափ կհաղորդի մրցաշրջանի ավարտին:
Շաբաթ օրը «Էվերթոնի» դեմ խաղում Էրիկսենը պետք է առաջին անգամ ընդգրկվի «Յունայթեդի» կազմում հունվարից ի վեր, երբ նա կոճի վնասվածք ստացավ Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած «Ռեդինգի» դեմ խաղում:
Նույն օրը Կազեմիրոն կավարտի իր չորսխաղյա որակազրկումը, և այս ավելացումը շատ հաճելի է Տեն Հագի համար, ում թիմը շարունակում է պայքարը երեք ճակատով։
«Ակնհայտ է, որ սրանք երկու շատ արժեքավոր խաղացողներ են մեզ համար: Մենք բոլորս գիտենք, թե որքան կարևոր է կիսապաշտպանությունը: Վերջին խաղերում մենք ստիպված ենք եղել վերականգնել հավասարակշռությունը, և դա հեշտ չէ մրցաշրջանի այս փուլում»:
«Մենք ճիշտ դիրքում ենք, որպեսզի պայքարենք Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում և Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում լավագույն 4-յակում հայտնվելու համար»:
«Մենք արդեն հաղթել ենք Լիգայի գավաթը և պետք է այս մրցաշրջանն իսկապես հաջող անցկացնենք: Մենք հիանալի կազմ ունենք, այնպես որ ես շատ դրական եմ տրամադրված մրցաշրջանի վերջին փուլի և մեկ այլ բան հաղթելու հարցում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։