«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Փոլ Սքոուլզը մեղադրել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին «Մանչեսթեր Սիթիին» անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։
Անցյալ կիրակի մանչեսթերյան դերբիում «Յունայթեդը» պարտվեց 6:3 հաշվով՝ նախկինում չորս անընդմեջ հաղթանակ տանելով Պրեմիեր լիգայում:
Սքոուլզի խոսքերով, Տեն Հագը չափազանց վստահ է գործել՝ չհագեցնելով հենակետային գոտին և որոշելով խաղալ նման ահեղ մրցակցի հետ հավասար պայմաններում։
«Դժվար օր էր, նրանք խաղում էին ոչ միայն առաջնության, այլև աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ, և նրանք մեծ սխալ թույլ տվեցին»:
«Մարզիչը պետք է որոշակի պատասխանատվություն ստանձնի խաղադաշտի կազմի համար: Նա կրկին խաղացրեց մի կազմ, որը համոզիչ կերպով չորս հաղթանակ էր տարել, բայց նրանք չափազանց բաց էին խաղում»:
«Նրանք գործնականում անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում «Սիթիի» նման մեծ թիմի հանդեպ՝ մտածելով, որ կարող են մրցակցել իրենց հետ: Էրիկսենը որպես հենակետային կիսապաշտպա՞ն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Ավելի թույլ թիմի դեպքում դա դեռ կարող է աշխատել»:
«Երբ խաղում ես «Մանչեսթեր Սիթիի» դեմ, դու պետք է ունենաս առնվազն երկու խաղացող դաշտի կենտրոնում, ովքեր հիանալի դիրք են ընտրում և պաշտպանվում են, իսկ Էրիկսենը դա չի անում։ Նա լավն է առաջևում և հիանալի փոխանցումների է տիրապետում:
«Էրիկսենը ստիպված էր դիմակայել Ֆոդենին և Դե Բրույնեին՝ երբեմն չորս կամ հինգ խաղացողների, և դա դժվար է: Ես գրեթե խղճում եմ նրան»,- ասել է Սքոուլզը BT Sport-ին տված հարցազրույցում: