• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեն Հագը գոհ է Մագուայռի ցուցադրած առաջընթացից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը բարձր է գնահատում իր թիմի ավագ Հարի Մագուայռի առաջընթացը:

Մագուայռն այս մրցաշրջանի մեծ մասն անցկացրել է պահեստայինների նստարանին, և իր 23 հանդիպումներից 12-ն անցկացրել է գավաթային մրցաշարերում:

Հարին ամբողջությամբ մասնակցեց անցած հինգշաբթի Եվրոպա լիգայի  շրջանակներում կայացած «Յունայթեդ»- «Ռեալ Բետիս» հանդիպմանը, և Տեն Հագը իսկապես վայելել է 30 ամյա խաղացողի խաղը:

«Ես շատ գոհ եմ այն ​​առաջընթացից, որը ցույց է տալիս Հարին: Նա ավելի շատ է տիրում և թելադրում խաղին, ավելի շատ նախաձեռնողականություն է ցուցաբերում մարզադաշտում, իսկ «Բետիսի» դեմ Սևիլիայում մենք տեսանք նրա առաջնորդական որակները, հատկապես այնպիսի ասպեկտներում, ինչպիսիք են նախաձեռնությունը և խաղի թելադրանքը»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։