• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեն Հագը հանգստանալու հնարավորություն է տվել իր ֆուտբոլիստներին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը «Վեստ Հեմից» կրած պարտությունից հետո երկու օր հանգիստ է տվել իր ֆուտբոլիստներին։

Անցած կիրակի «Յունայթեդն» կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը Պրեմիեր լիգայում։

«Յունայթեդը» դեռ լավագույն քառյակում է, սակայն այս արդյունքները «կարմիր սատանաների» համար ավելի են դժվարացնում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարը:

«Յունայթեդը» պայքարել է բոլոր չորս ճակատներում վերջին ամիսների ընթացքում, ուստի Տեն Հագը եկել է այն եզրակացության, որ իր խաղացողներին անհրաժեշտ է մի փոքր շունչ քաշել՝ ի տարբերություն օգոստոսի, երբ «Բրայթոնից» 0-4 պարտվելուց հետո նա ընդհակառակը, չեղարկել էր հանգստյան օրերը և ստիպել իր խաղացողներին վազել 13,8 կմ:

Որպես այդպիսին, «Յունայթեդի» ֆուտբոլիստները չեն վերադառնա Կարինգտոն մինչև չորեքշաբթի, որպեսզի սկսեն նախապատրաստվել շաբաթ օրը կայանալիք «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղին:

«Գայլերի» դեմ հանդիպումը «Յունայթեդի» համար կլինի 58-րդը այս մրցաշրջանում, հայտնում է The Athletic-ը: Քաթարում կայացած աշխարհի առաջնությունից հետո «սատանաները» խաղում են միջինը 3,8 օրը մեկ:

Հետաքրքիր փաստեր