• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեն Հագը հորդորել է իր խաղացողներին հանգստություն պահպանել ստամբուլյան խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հորդորել է իր թիմին հանգստություն պահպանել «թշնամական մթնոլորտում», որը սպասվում է «կարմիր սատանաներին» չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» դեմ արտագնա խաղում:

«Յունայթեդը» երեք միավորով եզրափակում է A խումբը, ուստի «սատանաների» համար կարևոր կլինի դրական արդյունք գրանցել առաջիկա խաղում:

Տեն Հագը նախօրոք գիտի, որ «Գալաթասարայի» երկրպագուները ջերմ ընդունելության են արժանացնալու «Յունայթեդին», ուստի նա խնդրում է իր խաղացողներին խաղի ընթացքում զգացմունքներով չառաջնորդվել և խաղալ իրենց խաղը։

«Դուք պետք է հանգիստ մնաք և չտրվեք զգացմունքներին։ Վերահսկեք ձեր էմոցիաները և հակառակորդին որևէ սադրանքի պատճառ մի տվեք: Նույնը մրցավարի դեպքում՝ ձեր դեմ որևէ բան օգտագործելու պատճառ մի տվեք, հեռու մնացեք նման պահերից։

Դուք պետք է դրան հասնեք՝ խաղալով ձեր խաղը: Կարևոր չէ, թե ինչպես է խաղում մրցակիցը, կարևոր է, թե ինչպես եք խաղում դուք: Մենք լավ պլան կունենանք, և խաղացողները պետք է պատասխանատվություն ստանձնեն իրականացնելու այն», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում The Guardian։

Հետաքրքիր փաստեր