• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեն Հագը չի կարող աչք փակել Դե Խեայի ոտքով խաղի վիճակի վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոստովանել է, որ չի կարող անտեսել, թե ինչպես է իր դարպասապահ Դավիդ Դե Խեան խաղում ոտքով:

Ընդամենը մեկ օր առաջ Դե Խեան արժանացավ ԱՊԼ-ի փետրվար ամսվա լավագույն սեյվի մրցանակին, սակայն Դավիդի խաղը մնում է թերի, ինչը վերաբերում է նրա ոտքով կատարած փոխանցումներին:

Օրինակ, անցյալ հինգշաբթի «Ռեալ Բետիսի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում Դե Խեայի սխալ փոխանցումը քիչ էր մնում վերածվեր բաց թողած գոլի, իսկ Տեն Հագը դա չի կարող անտեսել։

«Չեմ կարող դա անտեսել, բայց կարծում եմ, որ մենք շատ հանդիպումներ ենք տեսել, որտեղ նա իսկապես ֆանտաստիկ է»:

«Ես չգիտեմ, թե ինչու նա թույլ տվեց այս սխալը: Սա ուժեղ երեկո էր, այլ խաղ էր: Նա կարող է խնդիրներ ունենալ դրա հետ, բայց ես գիտեմ, որ մենք կարող ենք այն հաղթահարել, և նա ավելի լավ կխաղա կիրակի օրը»:

«Մենք աշխատում ենք դրա վրա, և Դավիդն նույնպես աշխատում է դրա վրա: Բայց ես կարծում եմ, որ այս սեզոնին մենք տեսնում ենք, որ նա ավելացնում է, և նա կշարունակի ավելացնել, ես համոզված եմ դրանում», – Տեն Հագին է մեջբերում The Independent-ը:

Հետաքրքիր փաստեր