• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեն Հագը չի պատրաստվում բաժանվել Մակտոմինեյից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը բացառել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է բաժանվել կիսապաշտպան Սկոտ Մակտոմինեյից։

Միջազգային ընդմիջումից առաջ Մակտոմինեյի հաղթական դուբլից հետո, Տեն Հագն անկեղծորեն խոստովանեց, որ պատրաստ էր վաճառել Սկոտին անցյալ ամառ:

Մակտոմինեյի համար դիմեցին «Նյուքասլը», «Վեստ Հեմը» և «Ֆուլհեմը», սակայն Սկոտով հետաքրքրված ակումբներից և ոչ մեկը չկարողացավ այնպիսի առաջարկ ներկայացնել, որը կհամապատասխաներ «Յունայթեդի» պատկերացումներին:

Թվում էր, թե ակումբները կարող են հունվարին վերադառնալ Մակտոմինեյի համար, ով այս մրցաշրջանում ընդամենը երկու անգամ է հայտնվել «Յունայթեդի» մեկնարկային կազմում, սակայն Daily Star-ը պնդում է, որ Տեն Հագը թույլ չի տա Սկոտին հեռանալ մրցաշրջանի միջնամասում:

Տեն Հագի որոշումը պայմանավորված է վնասվածքների առատությամբ։ Էրիկը զգում է, որ պարզապես չի կարող իրեն թույլ տալ բաց թողնել 26 ամյա շոտլանդացուն, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:

Հավելենք, որ Մակտոմինեյը 2017 թվականին իր նորամուտից հետո «Յունայթեդի» կազմում անցկացրել է 215 հանդիպում, այս վեց պլյուս տարիների ընթացքում նա «կարմիր սատանաների» հետ նվաճել է միայն Լիգայի գավաթը։

Հետաքրքիր փաստեր