«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոստովանել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ասթոն Վիլայի» դեմ խաղում ավագի կոչման իր չորրորդ թեկնածուն էր:
Որակազրկված Բրունո Ֆերնանդեշի բացակայության դեպքում Տեն Հագը մի քանի տարբերակ ուներ, թե ում պետք է վստահեր թևկապը, իսկ խաղից հետո Էրիկը բացատրեց իր ընտրությունը։
«Հարի Մագուայրը պահեստայինների նստարանին էր, նա մեր ակումբի հիմնական ավագն է: Այնուհետև Դավիդ Դե Խեան առաջատարն է, բայց նա դարպասապահ է և հեռու է դաշտի խաղացողներից»:
Հաջորդ առաջատարը Կազեմիրոն է, բայց նա լավ անգլերեն չի խոսում: Հաջորդ առաջատարը Կրիշտիանուն է»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։