• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեսանելի ապագայում յոթ թիմեր կարող են պայքարել ԱՊԼ-ի չեմպիոնության համար

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավար Էրիկ Տեն Հագը կարծում է, որ տեսանելի ապագայում յոթ թիմեր կարող են պայքարել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար:

«Յունայթեդն» այժմ Պրեմիեր լիգայում երրորդն է՝ առաջատար «Արսենալից» ետ մնալով 16 միավորով:

Տեն Հագը համաձայն է, որ դեռևս որոշակի բաց կա «Յունայթեդի» և բարձրակարգ թիմերի միջև, սակայն Էրիկը հավատում է «կարմիր սատանաների» պոտենցիալին՝ դառնալու տիտղոսի հավակնորդներ:

«Պրեմիեր լիգան երբեք այսքան դժվար չի եղել, որքան հիմա: Այնքան շատ մրցակիցներ կան: Դա երկու թիմերի մրցավազք չէ, դա հինգ, վեց, յոթ թիմերի մրցավազք է: Կան վեց կամ յոթ ակումբներ, որոնք ցանկանում են այն, ինչ մենք ուզում ենք: Մենք ի վիճակի ենք դա անել, բայց ակումբի ներսում մենք հասկանում ենք, որ դեռ պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք»:

«Կարծում եմ, որ մենք լավ առաջընթաց ունենք, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ տարբերությունը դեռ կա: Չեմ կարող ակնկալել, որ մենք արագ կփակենք այդ տարբերությունը: Մենք փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում և արդեն հաղթել ենք բոլոր բարձրակարգ թիմերին: Այնպես որ մենք պետք է կատարենք հաջորդ քայլը և ավելի կայուն դառնանք:Ժամանակի ընթացքում մենք կարող ենք դա անել»,- Տեն Հագին է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր