• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տիագո Ալկանտարան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

Տիագո ԱլկանտարաՏիագո Ալկանտարան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է  Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն, Տիագոն կստանա տարեկան գրեթե 6 մլն եվրո: Իսպանական ԶԼՄ-ների համաձայն, գործարքը կիրականանա «Բարսելոնայի» համաձայնության դեպքում, քանի որ «կապտանռնագույնների» հետ ֆուտբոլիստի պայմանագրի մեջ նշված է 18 մլն եվրո փոխհատուցում, որը «Մանչեսթերը» պատրաստ է վճարել:

Ալկանտարան արդեն հայտնել է, որ ցանկություն ունի հեռանալ «Բարսելոնայից», քանի որ նա դժգոհ էր թիմում ոչ բավարար խաղաժամանակ ստանալու համար:

2012/2013 մրցաշրջանում կիսապաշտպանը 27 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում` խփելով 2 գնդակ և դառնալով 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: Բացի այդ, 2013թ-ի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Իսպանիայի հավաքականի հետ դարձավ չեմպիոն` եզրափակչում ձևակերպելով հեթ-տրիկ:

Հետաքրքիր փաստեր