«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով հերթական մրցաշրջանն է վարձավճարով խաղում Մադրիդի «Ատլետկոյում», հայտնել է, որ չի վախենում Պետր Չեխի հետ մցրակցությունից:
Արդեն երրորդ մրցաշրջանն է Տիբոն անցկացնում «Ատլետիկոյում»:
-Ակումբը և անձամբ Ժոզե Մոուրինյոն ցանկանում էին, որ ես վերադառնամ: Նրանք անգամ դիտարկում էին վարձավճարով տեղափոխությունը Պրեմիեր լիգայի որևէ ակումբ:
Սակայն այդ տարբերակն ինձ չէր հետաքրքրում: Ես ինձ լավ եմ զգում Մադրիդում և ցանկանում եմ «Ատլետիկոյի» հետ մասնակցել Չեմպիոնների Լիգային: «Չելսիի» հիմնական կազմում տեղ գտնելու համար չեմ վախենում Պետր Չեխի հետ մրցակցությունից: Ես երբեք չեմ վախեցել, քանի որ վստահ եմ իմ ուժերի վրա:
Ի՞նչ կլինի հաջորդ տարի: Ես հավանաբար փորձեմ ռիսկի գնալ, սակայն այժմ, որպես երիտասարդ ֆուտբոլիստ, կարևոր է ավելի բարձր մակարդակի հասնել,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Goal-ը: